Թուրքիայում ռուս կանանց, երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ ռուս կանայք ուղղակի ապշում են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը։

Կայքէջը հավաքել է այդ հարցերից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Եւ այսպես, ռուս կանանց Թուրքիայում մասնավորապես հարցնում են. Մազերդ բնակա՞ն է: Նորմա՞լ ռուս ես: Մոսկվան որտե՞ղ է: Ինչո՞ւ ես եկել այստեղ, Ռուսաստանում աշխատանք չկա՞: Ամուսնանալու համա՞ր ես եկել, Ռուսաստանում քիչ տղա կա, այնպես չէ՞: Ձեր մոտ շուն, կատու կա՞: Դո՞ւք էլ եք թեյ խմում: Կոմունի՞զմն էր լավ, թե՞ հիմա է լավ: Խոզի միս ուտո՞ւմ եք: Քրիստոնյա լինելն է լա՞վ, թե՞ մուսուլման: Ինչպե՞ս, Ռուսաստանում նույնպես արդուկ կա՞: Ռուս աղջիկները ինչո՞ւ ցելուլյիտ չեն ունենում: Թուրք տղաները շատ գեղեցիկ են, այնպես չէ՞: