Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է իր անկախության 18-ամյակը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների շուրջ 99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանը անկախ պետություն տեսնելու օգտին:




























