Գիտնականները հայտնաբերել են երկարավիզ դինոզավրի ամենահին տեսակին՝ Macrocollum itaquii-ին, հաղորդում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ դինոզավրը զաուրոպոդների բրոնտոզավրի եւ դիպլոդոկի ցեղակիցներից է եւ խոտակեր է:

Գիտնականները կարծում են, որ դինոզավրերը ապրել են խմբերով, իսկ գտնված նմուշները ամենայն հավանականությամբ, միաժամանակ են սատկել:

225 մլն տարի առաջ Երկրի վրա ապրած Macrocollum itaquii-ը մոտ 1,5 հասակ եւ 3,5 մ երկարություն ուներ: Դինոզավրի ամենացայտուն առանձնահատկությունը երկար վիզն էր եւ գիտնականները կարծում են, որ նա ամենաերկարավիզ կենդանին է, որը երբեւէ հայտնաբերվել է: