Լեռնային Ղարաբաղի պետական կապելլան ռուսական եւ հայկական դասական երաժշտության համերգ է տվել: Համերգի նախաձեռնողը կապելլայի գեղարվեստական ղեկավար Նինա Գրիգորյանն է:
«Ես ինձ համար մեծ երջանկություն եմ համարում խորամուխ լինել այլ ժողովրդի մշակույթի մեջ, մի ակնթարթ ինձ զգալ ռուսական մեծ մշակույթի եւ արվեստի մասնիկը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նմանօրինակ միջոցառումները ավանդական են դառնալու:
Համերգին հնչել են ռուս եւ հայ մեծ կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Սվիրիդովի, Կոմիտասի, Ջանգիրյանի եւ այլոց ռոմանսները: Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց համերգը: Ընդգծվել է երգչախմբի եւ նրա մենակատարների բարձր վարպետությունը:




























