Հնդկական Կալկաթա քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները, որոնց քանակը մոտավորապես հասնում է 150-ի, կիրակի օրը՝ գիշերը սկսել են նշել Հայաստանի անկախության օրը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին։
Նրանք սկսել են այդ օրը նշել սեպտեմբերի 20-ին, քանի որ այսօր Հնդկաստանում, իրենց հերթին նշում են Eid-ul-Fitr տոնը (Ռամադանի վերջը, ամենակարեւոր տոնն է մահմեդական օրացույցում)։
«Մենք այդ օրը այսօր ենք նշում, որովհետեւ 21-ին՝ տոնի օրը, մենք ծրագրում ենք կազմակերպել մի երեկո, որտեղ ուսանողները կմասնակցեն մշակութային ծրագրերին։ Բացի այդ, Հայաստանից չորս անձ է եկել, որոնք կպատրաստեն իսկական հայկական ուտեստներ»,- հայտարարեց Կալկաթայի հայերի հոգեւոր առաջնորդ Խորեն Հովհաննիսյանը։
Կալկաթայի հայերը ունեն 300 տարվա պատմություն։ Քաղաքում կա 3 հայկական եկեղեցի եւ 5 գերեզմանոց։ Գործում է հայկական քոլեջը, որն ունի 187 տարվա պատմություն եւ 78 ուսանողներ։ Հայր Խորենը ասում է, որ քոլեջում ուսուցանում են հայոց լեզու, գրականություն եւ պատմություն։




























