Միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի դրսեւորման դեմ պայքարի միջոցների կատարելագործման հարցն է քննարկվելու ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայության եւ անվտանգության մարմինների ղեկավարների նիստի ժամանակ, որը անցկացվելու է սեպտեմբերի 23-25-ը, Ակթաուում:
ԱՊՀ-ի կատարողական կոմիտեի հաղորդմամբ,նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ Միջպետական Խորհրդի «Հանցագործության դեմ պայքարի 2008-2010 թվականների» գործողությունների ընթացքը եւ կդիտարկեն մի շարք այլ խնդիրներ` ուղղված հակաահաբեկչական աշխատանքների կատարելագործմանը:
Իբրեւ դիտորդներ` նիստին մասնակցելու են հրավիրել Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներին:




























