Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբին:
Ռուսական «Սովետսկի Սպորտ» օրաթերթի պաշտոնական կայքը հայտնում է, որ բելառոս ֆուտբոլիստը բանավոր հրավեր է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկից: Գլեբը, որի տրանսֆերը գնահատվում է 5 միլիոն եվրո, այժմ վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բիրմինհեմի» կազմում:

«Սովետսկի Սպորտը» հայտնում է, որ Գլեբը, չնայած առաջարկած ֆանտաստիկ պայմանագրին, հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստան, սակայն «Կրասնոդարը» չի կորցնում նրան ձեռք բերելու հույսերը:
Հիշեցնենք, որ այս տարվանից «Կրասնոդարում» է խաղալու նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: