«Ուկրաինայի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համատեղ ցանկությունը նոր հնարավորություններ կստեղծի մեր ժողովուրդների շահերից բխող փոխշահավետ համագործակցության հեռանկարային զարգացման համար»: Այդ մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյի՝ իր հայաստանցի գործընկերոջը հղած ուղերձում` Հայաստանի անկախության 18-ամյակի կապակցությամբ:

«Գոհունակությամբ եմ ընդգծում այն նկատելի առաջընթացը, որ մեր երկրները հասել են անկախության 18 տարիների ընթացքում՝ գործընկերության, բաիդրացիության եւ փոխադարձ հարգանի սկզբունքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների գործում»,- ասված է Ուկրաինայի նախագահի ուղերձում: