Թուրքական դատարանը Սաուդյան Արաբիայի 18 հպատակներին կալանավորելու օրդեր է տվել, որոնք կասկածվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցության մեջ, հայտնում է Milliyet պարբերականը:
Նշվում է, որ դատարանն այս որոշումն ընդունել է Ստամբուլի դատախազության հարցմամբ: Խաշոգջիի սպանությանը մասնակցած 18 մեղադրյալներից 15-ը հանցագործության կատարման պահին եղել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում:




























