Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային պատերազմի թեժացումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման ամենահավանական սցենարն է։ Այսպիսի կանխատեսում են արել Goldman Sachs Group Inc-ի վերլուծաբանները՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Goldman Sachs-ի փորձագետները մշակել են երեք սցենար, թե ինչպես կզարգանան չին-ամերիկյան հարաբերությունները երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո։ Դրանցից մեկի համաձայն՝ տուրքերը մնում են նույնը, սակայ երկու կողմն էլ համաձայնում են շարունակել բանակցությունները։

«Մեր կարծիքով՝ ամենահավանական տարբերակը հետագա թեժացումն է՝ մաքսային տուրքերը արտահանվող ողջ ապրանքի համար կավելանան մինչեւ 25 տոկոս։  

Արդեն սահմանված բարձր մաքսային տուրքերից լիովին հրաժարվել չի լինի։ Ամեն դեպքում շուկայի մասնակիցները «կենտրոնացած են ղեկավարների հանդիպման՝ որպես բեկումնային իրադարձության վրա»՝ ընդգծել են Goldman Sachs-ում։

Եթե դրական պայմանավորվածություն ձեռք չբերվի, դա կհանգեցնի չինական ապրանքների ներմուծման դանդաղեցմանը։

Goldman Sachs-ը ամփոփել է, որ արտահանման տուրքերը եւս կազդեն Չինաստանի ներքին պահանջարկի վրա, ինչը կմեծացնի անորոշությունը կարճաժամկետ հեռանկարում։