Հաճելի անակնկալները պոկերի սիրահարների համար շարունակվում են: Vivaro-ն խաղի երկրպագուներին կրկին հրավիրել է Ծաղկաձոր՝ մասնակցելու կենդանի մրցաշարերին, սահմանելով 135.000.000 դրամ մրցանակային ֆոնդ:

«Ընկերությունը մրցաշարերի այս սերիային անվճար մասնակցելու համար խաղարկել է 150 տոմս, որոնցից 10-ից ավելին ներառում են նաև հյուրանոցային ծախսերը:

Այս անգամ մրցումները գրանցել են աննախադեպ աճ՝ թե մասնակիցների թվով, թե աշխարհագրությամբ: Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրը հյուրընկալել է 20 երկրների 300-ից ավելի ներկայացուցիչների, ովքեր կմրցեն իրենց հմտություններով, ամուր համբերությամբ և հոգեբանական պատրաստվածությամբ, կպայքարեն լավագույնը ճանաչվելու համար և շահելու մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինը:

Պոկերի սիրահարներին սպասում են կատարելագործված կառուցվածքով և մատչելի մուտքավճարներով մրցաշարեր, հաճելի անակնկալներ Vivaro-ի կողմից: Մասնակիցները կօգտվեն հանգիստը վայելելու հիանալի հնարավորությունից, Ծաղկաձորի բազմաթիվ ժամանցի վայրերից՝ սիրելի զբաղմունքը համատեղելով հաճելի հանգստի հետ:

Մրցաշարերի սերիան մեկնարկել է նոյեմբերի 30-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: Նշենք, որ գլխավոր մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, որի հաղթողը կշահի 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Այնպես որ, պոկերային մրցարշավն արդեն մեկնարկել է, իսկ ցանկացողները կարող են միանալ մրցաշարին ցանկացած պահի: Մաղթում ենք հաճելի խաղ, հետաքրքիր ժամանց և սուր զգացողություններ»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։