Նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կկարողանան «շատ արագ» հավասարակշռել իրենց առեւտրային դեֆիցիտը՝ տեղեկացնում է AP-ը։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Արգենտինայում հանդիպումից առաջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան խոշոր առեւտուր են իրականացնում, սակայն առեւտրային անհավասարակշռությունը կրճատելու արագ առաջընթաց է անհրաժեշտ։