Այս օրերին ֆուտբոլային հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ,եւ ամենից առաջ՝ արգենտինացիները, քննադատության են ենթարկում իրենց ազգային հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնային, որի ղեկավարության տակ գտնվող թիմը՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցույթի վերջին հինգ մրցախաղից չորսը պարտվել է։ Այդ պատճառով էլ արգենտինացիները կորցրեցին իրենց Մունդիալ ընկնելու հնարավորությունը։

Ազգային հավաքականի անհաջողությունները, նրա առաջնորդներից մեկը՝ Խուան Սեբաստյան Վերոնը, բացատրում է նրանով, որ Մարադոնան, կարողանալով հավաքել հիանալի խաղացողներ, չի կարող ճիշտ կողմնորոշվել սկզբնական կազմի եւ դաշտում նրանց դիրքորոշման հետ։

«Մենք շատ լավ խաղացողներ ունենք, բայց մարզիչը չկարողացավ կողմնորոշվել լավագույն կազմի հետ։ Բացի այդ, բոլորը Լեո Մեսիից սպասում են, որ նա կվերցնի գնդակը եւ շրջանցելով միանգամից հինգ հակառակորդների գոլ կխփի։ Սակայն Մեսին միայնակ չի կարողանա հաղթել հակառակորդին, եւ, բացի այդ „Բաարսելոնան“ հետեւում է ընդհանրապես այլ խաղաոճի»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ, եթե Արգենտինային հաջողվի խմբում գրավել հինգերորդ տեղը, ապա նա Հարավաֆրիկյան հանրապետության ուղեգրի համար պետք է պայքարի Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի գոտու ֆուտբոլի կոնֆեդերացիայի պետությունների հաղթանակած խմբի հետ: