Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի «Անդերլեխտի» հետ արտագնա խաղում «Այաքսի» կազմում փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին: Այդ պահին ամստերդամյան ակումբը հաղթում էր 3-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից, սակայն մինչեւ մայիս մտածելու ժամանակ է խնդրել:




























