Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ժամանակ շեշտել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննության կարեւորությունը, հայտնում է Sky News-ը:

«Վարչապետը շեշտել է Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ Սաուդյան Արաբիան միջոցներ ձեռնարկի վստահության ամրապնդման համար, որ նման ողբերգական միջադեպը չի կրկնվի»,- նշել են երկրի վարչապետի գրասենյակից:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին ասել էր, որ եվրոպական երկրները կպնդեն Խաշոգջիի սպանության քննությանը միջազգային փորձագետներ ներգրավելու հարցը: