Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստին  հեծանիվով է եկել, հաղորդում է ՄԿ-ն՝ վկայակոչելով կառավարական թերթին:

Տեղեկացվում է, որ «վաղ առավոտյան հեծանիվով» պետության ղեկավարը ուղեւորվել է կառավարության շենքի մոտ՝ դուրս գալով «Օգուզխան» համալիրից: Նրանց միջեւ հեռավորությունը մի քանի հարյուր մետր է:

Խորհրդարանական թերթի հրապարակման մեջ նշվում է, որ նախագահը «օրինակ է» ծառայում  թուրքմենստանցիներին՝ ցույց տալով ակտիվ ապրելակերպի առավելությունները: