Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ չեզոքացրել են արմատական «Թալիբան» շարժման տեղական ղեկավարներից մեկին, որը երկրի հյուսիս-արեւմուտքում վեց մարդու պատանդ էր վերցրել, հայտնում է Associates Press-ը:

Գործակալության տվյալներով, անվտանգության ուժերը Դերա-Իսմայիլ-Խան շրջանում գործողությունների հետեւանքով բոլոր պատանդներին փրկել են:

Ոստիկանության ավագ սպա Զաուր Աֆրիդը հայտարարել է, որ ոստիկանությունը շրջապատել է այն տունը, որտեղ ստացված տեղեկատվության համաձայն, թալիբը թաքնվում էր:

Ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ թալիբների թաքնված առաջնորդ Հաքիմ Խանը զինված էր հրացանով, նռնակներով եւ զինամթերք ուներ:

Սկսած փոխհրաձգության հետեւանքով երկրի անվտանգության ուժերի չորս անդամները վիրավորվել են: