Հայտնի աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնին սեռական ոտնձգությունների համար են մեղադրել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Independent-ին:
Նշվում է, որ երկու կին հայտարարել է Թայսոնի անվայել պահվածքի մասին:
Բաքնելի համալսարանի աշախատկից Քեթելին Էլլերսը պնդում է, որ աստղաֆիզիկոսը նրան դիպչել է 2009-ին Ամերիկյան աստղագիտական հանրության երեկույթից հետո:
Մեղադրանքները նաեւ ներկայացրել է Թայսոնի նախկին օգնական Էշլի Ուոթսոնը: Նա նշել է, որ ղեկավարի ոտնձգությունների պատճառով ստիպված էր աշխատանքից հեռանալ:
Cosmos նախագծի ղեկավարությունը, որի մեջ ներգրավված է Նիլ Թայսոնը, խոստացել է հետաքննություն անցկացնել:





























