Պակիստանը շուտով կսկսի Ադրբեջան մատակարարել «խելացի» ավիառումբեր: Այս մասին հայտնում է AzeriDefence-ը:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Պակիստանի GIDS (Global Industrial and Defence Solutions) պետական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ IDEAS-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում,  որը նոյեմբերի 27-30-ն անցկացվել է Կարաչիում, Ադրբեջանի ՌՕՈՒ ներկայացուցիչներին ներկայացվել են տարբեր տեսակի ավիառումբեր եւ նավիգացիոն սարքեր:

Նշված ռումբերը նախատեսված են հակառակորդի հեռավոր տարածքների ամրացման շրջանների եւ երկաթբետոնե ամրությունների խոցման համար: Ռումբերը կարող են նետվել ՆԱՏՕ-ական կամ ռուսական ստանդարտներ ունեցող օդանավերից: