Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 20 մարդ վիրավորվել է, այդ թվում վեց ոստիկան, հաղորդում է RT-ն`հղում անելով BFM TV-ին:

Ձերբակալվածների թիվը հասել է 122-ի:

Նշվում է, որ որոշ ցուցարարներն իրենց մոտ արգելված իրեր են ունեցել՝ մուրճեր եւ պարսատիկներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ RT France-ի երկու լրագրող ոստիկանների հետ բախումների ժամանակ տուժել է: