Ռուսաստանը բացասաբար է վերաբերում Կովկասում ամերիկյան հակաօդային պաշտպանության տարրերի տեղակայմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, ով Շվեյցարիա կատարելիք այցի ընթացքում կուղեկցի ՌԴ նախագահին։ Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխատանքի միակ ձեւը կարող էր դառնալ համատեղ գործունեությունը։ «Հնարավորություններ, իհարկե, կան, բայց առայժմ ամերիկացիները գլոբալ ՀՕՊ-ի ստեղծման նպատակ չունեն, կոնկրետ այդպիսի խոսակցություն չի կայացել»,- ասել է Մակարովը։

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքերով, Մոսկվան դեռեւս քաղաքական որոշում չի ընդունել Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի տեղակայումը մերժելու հարցով։ «Պետք է քաղաքական որոշում լինի»,- ավելացրել է նա։ Մակարովը պատասխանել է լրագրողներին, ովքեր հարցրել են նրան ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՀՕՊ ոլորտում իրենց ծրագրերից հրաժարվելու դեպքում հնարավոր հակազդեցության մասին։ «ՀՕՊ-ից նրանք չեն հրաժարվում, այլ այն փոխարինում են ծովային բաղադրիչով»,- ասել է Մակարովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախորդ շաբաթվա վերջին ՀՕՊ-ի ծրագրի զարգացման վերանայում էր հայտարարել, մասնավորապես՝ ռադարների եւ հակահրթիռային կայանքների Չեխիայում եւ Լեհաստանում տեղակայումը չեղյալ համարելով։