Բանգալորի օդանավակայանում տեղի ունեցած  միջադեպի նոր մանրամասներ են հայտնի դարձել, որտեղ ոստիկանությունը, ինչպես իրենք էին կարծում, կանխել էր Հայաստանում 32 կանանց թրաֆիքինգի փորձը: Կալանավորվել էր նաեւ կասկածյալ Թոնի Թոմը:

Ավելի ուշ պարզվել է, որ միգրացիոն իշխանությունները սխալվել են, եւ աղջիկներն իսկապես պետք է Հայաստան ժամանեին դասընթացներ անցնելու: Deccan Herald-ը հայտնում է, որ Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ բուժքույրերը Հայաստանում Ավանդական բժշկության համալսարանում պետք է անցնեին գերմաներենի դասընթաց:

Կանանց խոսքով՝ միգրացիոն իշխանություններն իրենց վատ են վերաբերվել եւ քաղցած են պահել: Նրանք նաեւ դժգոհում են, որ կորցրել են տոմսերի փողը, ինչի համար վարկ էին վերցրել:

Ի պատասխան փոխհատուցման մասին հարցին՝ ոստիկանությունից հայտնել են, որ իրենք հարցը կուսումնասիրեն:

Նշենք, որ Ավանդական բժշկության համալսարանում եւս հաստատել են, որ իրենք 32 ուսանողի էին սպասում: Հնդկաստանի իշխանությունները սխալվել են. «Հայաստանում թարֆիքինգի ոչ մի փորձ չի եղել»: