The National Interest ամսագիրը գնահատել է 1Б75 «Պենիցիլին» ձայնաջերմային հրետանային հետախուզության նորագույն համալիրը, հաղորդում է RT-ն:

Նշվում է, որ համալիրում օգտագործվում են չորս ձայնաջերմային լոկատորներ, մեծ կայունացնող պլատֆորմ և օպտիկական-էլետրոնային մոդուլ ձայներն և կինետիկ էներգիան  հայտնաբերելու համար:

«Պենիցիլին»-ը ապահովված է վեց սովորական և վեց ջերմատեսային խցիկներով տվյալների գերարագ տեսակավորման համար:

Ըստ համալիրի մշակողի՝ «Ռոստեխի» տվյալների՝ «Պենիցիլինի» միջոցով հնարավոր է բացահայտել թիրախը հինգ վարկյանի ընթացքում մինչև 25 կմ շառավղով տարածքում և հայտնաբերել հակառակորդի արկերի ընկնելու վայրը:

Բացի այդ, մարդկային գործոնից խուսափելու համար համալիրն ամբողջովին ավտոմատացված է: