Սեպտեմբերի 21-ի ժամը 13։30-ի դրությամբ՝ ՀՅԴ կազմակերպած հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 35 հազար մարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են ստորագրահավաքի պատասխանատուները։ Ըստ դաշնակցականների՝ «անցորդներից յուրաքանչյուր երկրորդը մասնակցում է ստորագրահավաքին»։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ՀՅԴ-ն ՀՀ արգործնախարարության եւ Կառավարության շենքերի դիմաց բողոքի ակցիաներ է կազմակերպել եւ ստորագրահավաք է անցկացնում օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանում կասեցնելու համար։ Կուսակցության նման դիրքորոշումը պայմանավորված է արձանագրություններում առկա մի շարք կետերի հետ անհամաձայնությամբ։