Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդոգանը G20-ի շրջանակներում հանդիպման ժամանակ հաստատել են սիրիական Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունը և համաձայնեցրել են հետագա քայլերն ուղղված նման ապառազմականացման պայմանավորվածության նկատմամբ հարգանքի պահպանմանը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական «Россия 1» հեռուստաալիքին, հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարը հայտնել է, որ «Մեծ քսանի» վերջին օրը Ռուսաստանի նախագահն ու Թուրքիայի առաջնորդը հաստատել են Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունը:
«Было отмечено, что, несмотря на активные, последовательные действия наших турецких коллег, все-таки далеко не все экстремисты подчинились требованию освободить двадцатикилометровую демилитаризованную полосу. Согласовали дальнейшие шаги, направленные на то, чтобы уважать договоренность по созданию такой демилитаризованной полосы, но одновременно предпринимать меры, чтобы экстремисты не пытались саботировать эту важнейшую договоренность, которую все приветствовали», — заявил Лавров в программе телеканала «Москва. Кремль. Путин».
«Նշվում էր, որ, չնայած մեր թուրքական գործընկերների ակտիվ, հետևողական գործողությունների, այնուամենայնիվ, ոչ բոլոր ծայրահեղականներն են ազատել քսանմետրանոց ապառազմականացված գոտին: Համաձայնեցրել են հետագա քայլերն ուղղված նման ապառազմականացման պայմանավորվածության նկատմամբ հարգանքի պահպանմանը, սակայն միաժամանակ որոշել են ձեռնարկել միջոցառումներ, որ ծայրահեղականները չփորձեն սաբոտաժի ենթարկել այս կարևորագույն պայմանավորվածությունը»,-հայտարարել է Լավրովը հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման շրջանակներում:





























