Իսրայելի հյուսիսում միջերկրածովյան հնագույն Կեսարիա նավահանգստում հայտնաբերվել են հազվագյուտ ոսկե մետաղադրամներ եւ ոսկե ականջօղ. Կեսարիան մոտ 900 տարի առաջ նվաճել էին խաչակիրները փոխանցում է AFP-ն:

Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է 24 ոսկե մետաղադրամներով եւ ականջօղով ոչ մեծ բրոնզե կճուճ հայտնաբերելու մասին: Կճուճը գտել են ջրհորի մոտ երկու քարերի արանքում, որը մոտ 900 տարեկան է:

Պեղումների ղեկավարներ Պետր Գենդելմանը եւ Մուհամմեդ Հաթարը հայտնել են, որ մետաղադրամները թվագրվում են 11-րդ դարի վերջով: Սա թույլ է տալիս «գանձը կապել 1101 թվականին քաղաքը խաչակիրների կողմից նվաճելու հետ»: