Եթե պաշտոնական Անկարան ճանաչի Աբխազիայի անկախությունը, Մոսկվան իր հերթին կճանաչի Կիպրոսի թուրքական հատվածը: Այդ մասին նշել է թուրքական Milliyet թերթի թղթակից Ջենք Բաշլամըշը՝ անդրադառնալով Կովկասում կատարվող վերջին զարգացումներին:
«Վերջին շրջանում Կովկասում սերտ համագործակցության մեջ գտնվող Անկարան եւ Մոսկվան հնարավոր է փոխադարձաբար ճանաչեն Աբխազիան եւ Կիպրոսի թուրքական հատվածը, որպես անկախ պետություններ։ Ռուս-վրացական ռազմական հակամարտությունից անմիջապես հետո Ռուսաստանը ճանաչեց Հյուսիսային Օսիան եւ Աբխազիան։ Ռուսաստանին հետեւեցին Նիկարագուան եւ Վենեսուելան։ Նման քայլերը անհավանական են թվում, բայց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից ավելի անհավանական չեն թվում»,- նշել է լրագրողը։



















