Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան, ում երկուշաբթի մերժել էր քաղաքական ապաստան տրամադրել Ուրուգվայի դեսպանատունը, հայտարարել է, որ պատրաստ է կանգնել արդարադատության առջեւ:

Գարսիային կասկածում են հանցավոր համաձայնության եւ փողերի լվացման մեջ: Դատախազությունը նաեւ ապացույցներ է ներկայացրել, որ նախկին նախագահը բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 100 հազար դոլարի կաշառք է ստացել:

«Հայտարարում եմ, որ սահմանադրության համաձայն ապաստան էի հայցել մինչեւ կալանքի օրդերի գործողության ժամկետը, բայց հիմա ես տանը կլինեմ՝ իմ դեմ վարվող քննությանը պատրաստ»,- Գարսիայի հայտարարությունն է մեջբերել Comercio պորտալը:

Ավելի վաղ Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նովոան հայտնել էր, որ երկրի կառավարությունը խնդրել է Պերուի նախկին նախագահին լքել դեսպանատունը՝ նրան ապաստանի տրամադրումը մերժելով: Գարսիան եկել է Լիմա դստեր՝ Կառլայի տուն: Նրա անձնական քարտուղարի խոսքով՝ Գարսիան ապաստանի հայցով որեւէ այլ դեսպանատուն դիմելու մտադրություն չունի: