«Միացում» ազգային նախաձեռնությունը սեպտեմբերի 23-ին, ժամը 16:30-ին բողոքի ակցիա է անցկացնելու ՀՀ Նախագահի նստավայրին հարակից տարածքում:

Ըստ կազմակերպության պատասխանատուների՝ բողոքի ակցիան կազմակերպվելու է ընդդեմ «Մադրիդյան սկզբունքների» եւ «Թուրքական արձանագրությունների» վերաբերյալ իշխանություններին պարտադրված եւ վերջինիս կողմից իրականացվող պարտվողական քաղաքականության:

«Միացումը» նաեւ նախատեսել է սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Մյասնիկյանի արձանի մոտից նույն խնդրով նամակ հղել ԱՄՆ-ի, Ռուսաստանի դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներին եւ նամակը հանձնել ՀՀ-ում հավատարմագրված այդ երկրներին դեսպաններին: