Թեհրանը իր հրթիռները փորձարկելու համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։

«Եթե մենք անհրաժեշտ համարենք փորձարկել մեր հրթիները, չենք սպասի ինչ-որ մեկի թույլտվությանը։ Մենք դա կանենք։ Իրանի ազգային շահերով է պայմանավորված հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը»,-նշել է Շեկարչին։

Նա նաեւ հավելել է, որ Թեհրանը ոչ մեկի առաջ պարտավոր չէ բացահայտել իր հրթիռային ներուժը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։