«Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ չարժե վստահել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին».- սեպտեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով թուրքական Hurriyet թերթի այսօրվա հրապարակման ճշմարտացիությունը։

Հիշեցնենք, որ թերթի հրապարակման մեջ մասնավորապես խոսվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեային, կխոսեն հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված չորս հիմնական քայլերի՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, Սերժ Սարգսյանի Թուրքիա կատարելիք այցի եւ համատեղ պատմական հանձնաժողովի մասնակիցների ձեւաչափի մասին։