Հայ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում՝ իբրեւ առաջին ֆիլմ հայկական եւ քրդական կինոյի համար։ 1926 թվականին նկարահանված համր ֆիլմը, որը պատմում է եզդիական գյուղի մի ողբերգական սիրո մասին, Ստամբուլի «!f» միջազգային կինոփառատոնումում կցուցադրվի փետրվարի 18-ին, իսկ ցուցադրությունը կուղեկցվի քուրդ արտիստուհի Թարա Ջաֆֆի կատարմամբ, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն։
«Զարեն» Հայաստանի եզդիական գյուղերից մեկում նկարահանվել է 1926 թվականին՝ 35 միլիմետրանոց սեւ-սպիտակ ժապավենի վրա։ Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարեն» քրդական առաջին ֆիլմն է։ «Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչեւ 1991 թվականը»,- ասել է նա։



























