Սերբ Միլոշ Տեոդոսիչը ճանաչվել է 2010 թ. Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ: Երկրպագուների, լրագրողների եւ մարզիչների մասնակցությամբ երկու հարցման արդյունքում նա գրավել է առաջին տեղը: Երկրորդ տեղում իսպանացի Պոու Գազոլն է, երրորդը` գերմանացի Դիրկ Նովիցկին:

Պաշտպանի դիրքում խաղացող 23-ամյա Տեոդոսիչն անցած տարի Սերբիայի հավաքականին օգնեց դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ հունական Օլիմպիակոսի հետ խաղաց Եվրալիգայի խաղարկության «Չորսի եզրափակիչում»: