Ֆրանսիայում՝ Նոր Կալեդոնիայի տարածքի ափամերձ հատվածում, 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ցնցումները UTC ժամանակով գրանցվել են 04.18-ին: Էպիկենտրոնը գտնվում է Թադին քաղաքից 153 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի, զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Նոր Կալեդոնիան Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի վարչատարածքային կազմավորում է:




























