Ներկայիս իշխանություններին ձեռնտու են բարիկադները հիմա, հետո նրանք կհայտարարեն ու այդ բարիկադները կքանդեն, սիրո եւ հանդուրժողականության մասին էլ կհայտարարեն, բայց ամբողջությամբ այս գաղջ, գորշ եւ անհանդրուրժողականության միջավայրն իրենց ձեռնտու է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ Զաքարյանի՝ դա հնարավորություն է տալիս իշխանություններին հասարակության մի հատվածին պահել փակ աչքերով, էյֆորիայի մեջ եւ այն տրամադրվածությամբ, որ շուտով՝ ընտրություններից հետո, ամեն ինչ լավ է լինելու:
«Իհարկե, դա խաբկանք է, եւ, ցավում եմ, բայց գործող կառավարության էլեկտորատն այդ խաբկանքի առաջ է կանգնելու, ինչը մեր հասարակությանը կրկին հիասթափեցնելու է: Այսինքն ոչ թե հիասթափության առաջ կկանգնի հասարակությունը, այլ նույն պռոբլեմների առաջ»,- նշեց Զաքարյանը՝ կոչ անելով գործող իշխանություններին դուրս գալ իռացիոնալ, որեւէ տեղ չտանող ճանապարհից:





























