Դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին հաջորդ շաբաթվանից կրկին կգլխավորի կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակը: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Վոզնյացկին Դուբաի մրցաշարի քառորդ զրափակիչում առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Շահար Պիրի նկատմամբ: Այսպիսով, բելգիացի Քիմ Քլայսթերսը աղյուսակի ամենավերին հորիզոնականում կմնա միայն մեկ շաբաթ:





























