Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Բուենոս Այրեսում անցկացվող ATP-ի Կոպա Կլարո մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ փուլում երրորդ համարով հանդես եկող մեր հայրենակիցը 6-1, 6-2 հաշվով առավելության է հասել արգենտինացի Խուան Պաբլո Բրժեժիցկու նկատմամբ: Նալբանդյանի հաջորդ մրցակիցը մրցաշարի վեցերորդ համար իսպանցի Թոմի Ռոբրեդոն է: