Եմ-ում Բրիտանիայի մնալու հավանականությունը 20 տոկոսից աճել է 40-ի: Այսպես են կարծում JPMorgan-ի տնտեսագետները՝ վկայակոչելով նախօերին Եվրոպական դատարանի այն տեսակետը, որ Լոնդոնը կարող է  միակողմանի կարգով չեղարկել Brexit-ը, հաղորդում է Reuters-ը:

«Կարծես թե Բրիտանիան այժմ կարող է  միակողմանի կարգով չեղարկել Brexit-ը եւ ժամանակ վերցնել որոշելու համար, թե ինչ կլինի ապագայում: Այս ընթացքում կարելի է Բրիտանիայի մշակած պայմաններով երկրորդ հանրաքվեն անցկացնել», - ասվում է  JPMorgan-ի աշխատակից Մալքոլմ Բարի նյութում:

Փորձագետը 20 տոկոսից 40-ի է բարձրացրել  կոշտ Brexit-ի հավանականությունը եւ փափուկ սցենարի հավանակնությունը 60-ից 50 տոկոսի նվազեցրել: