Թուրքիայի պետական թատրոնը առաջին անգամ իր պատմության ընթացքում պիես է բեմադրելու մինչ այդ արգելված լեզվով՝ քրդերենով: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նման որոշում են ընդունել Թուրքիայի իշխանությունները՝ երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման կառավարական ծրագրի շրջանակներում, որը անհրաժեշտ է Թուրքիային՝ Եվրամիությանն անդամագրվելու համար: «Կենդանի մեռյալը» վերնագրված պիեսը ներկայացվելու է հոկտեմբերի 1-ին Դիարբեքիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արեւելքում, որտեղ քրդերը մեծամասնություն են կազմում:
Թուրքիայի պետական թատրոնը պիես է բեմադրելու մինչ այդ արգելված լեզվով՝ քրդերենով
Հասանելի է
русский



























