Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշում կայացվեց Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Ըստ այդմ, կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Ըստ որոշման նախագծի` կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Ինչպես նաև կառավարությունը կորոշի`

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման¬ված ժամկե¬տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծա¬ռա¬յու¬թյուն անցած զինծառայողներին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: