Ռայան Գիգսը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է մանկունիանցիների պաշտոնական կայքը: Այսպիսով Գիգսը կանցկացնի իր 21-րդ մրցաշրջանը «Օլդ Թրաֆորդում»:
Նա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Յունայթեդի» հետ ստորագրել է 1990 թ., իսկ 1991-ի մարտի նորամուտն է նշել թիմում: Այս ընթացքում Գիգսը սահմանել է ակումբի ռեկորդ` անցկացնելով 862 հանդիպում: Ուելսցի կիսապաշտպանն այդ խաղերում խփել է 158 գնդակ:
Գիգսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 11 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ Անգլիայի գավաթակիր, 3 անգամ Անգլիայի լիգայի գավաթակիր, 2 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն:




























