Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Պիտսբուրգում սեպտեմբերի 24-ից 25-ը, քննարկել օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ ժողովրդավարացմանը վերաբերող մի շարք հարցերի շարքում Թուրքիայի վարչապետը կներկայացնի թուրքական «Dogan Media Group»-ի գործը, որը հարկեր չմուծելու պատճառով պետք է 2.5 մլրդ դոլարի տուգանք վճարի։ Հիշեցնենք, որ հսկայական տուգանքի հետ կապված իր մտահոգությունը հայտնել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին։




























