ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Ուիլյամ Բարրի թեկնածությունը։ Նա այդ պաշտոնը արդեն զբաղեցրել է Ջորջ Բուշ-ավագի օրոք։ Բարրը նաեւ կզբաղվի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության վերահսկողությամբ։ Գործը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը՝ տեղեկացնում է BBC-ն։
Իր որոշման մասին Թրամփը լրագրողներին հայտարարել է Կանզաս մեկնելիս։ «Նա եղել է իմ թիվ մեկ ընտրությունը իմ նախագահության առաջին օրից»,- ասել է ամերիկյան առաջնորդը։
Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի թեկնածուն Հիզեր Նոյերթն է, ով այժմ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարն է
Բարրի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։





























