Ամռանը «Միլանի» բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», իսկ հակառակ ուղղությամբ կգնա Սերխիո Ռամոսը: Այդ մասին հաղորդում է Eurosport-ը` հղում անելով Goal.com-ին:

Իսպանացի պաշտպանը խնդիրներ ունի արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, եւ տեղափոխությունը «Միլան» կարող է դառնալ հարցի լավագույն լուծում: Իր հերթին իտալական ակումբում մեծացել մրցակցությունը հարձակման գծում: «Միլան» են եկել Զլատան Իբրահիմովիչը, Ռոբինյոն, Անտոնիո Կասանոն, եւ Պատոյի հեռանալու մասին խոսակցությունները հաճախանում են: Բացի այդ, Մոուրինյոյի վստահությանը ոչ մի կերպ չի արժանանում Կարիմ Բենզեման, եւ եթե նա ամռանը լքի «Ռեալը», ապա Պատոյի տեղափոխությունն ավելի հավանական կդառնա: