Իրանում ձերբակալել են Չաբահար քաղաքի ահաբեկչության 4 կասկածյալի: Երկրի դատախազ Զեհդանա Ալի Մովահեդին հայտնել է, որ կասկածյալներին ձերբակալել են Սիստան եւ Բելուջիստան նահանգների տարբեր քաղաքներում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
Նա նշել է, որ տեղի ունեցածի մանրամասների քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով փորձել է մտնել Չաբահարի ոստիկանական բաժնի տարածք: Այն կանգնեցրել են ստուգելու համար, եւ այդ պահին մահապարտը պայթուցիկ սարքը գործարկել է: Արդյունքում զոհվել են 2 ոստիկաններ, մոտ 43 մարդ, այդ թվում՝ 4 երեխաներ մարմնական վնասվածքներ են ստացել:
Չհաստատված տեղեկություններով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Անսար Ալ Ֆուրքան» ահաբեկչական խմբավորումը:





























