Ընտրություններին բոլոր մարզեր ոստիկաններ են  գործուղվել  ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական  կարգն ապահովելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ամեն տեղ, չկա մի  տեղ, որ ասենք, այստեղ չեն տարվել։ Բոլոր բնակավայրեր տարվել են, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ  ոստիկաններ լինեն, նորմալ ծառայություն իրականացվի»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր Ոստիկանությունն այսօր 26 հաղորդում է ստացել։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: