Եվրոպայում ամենախոշոր՝ կենդանիների բեռլինյան ապաստարանը դեկտեմբերի 19-27-ին կենդանիներին չի հանձնի բարի մարդկանց ձեռքը։ Դա արվում է Սուրբ ծնունդին կենդանիներին որպես նվեր վերցնելու չմտածված եւ իմպուլսիվ որոշումներից խուսափելու համար, պարզաբանել է հաստատության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն։
Այդպիսի որոշում են ընդունել գերմանական մյուս ապաստարանները եւս։ Տնային կենդանի ունենալու որոշումը պետք է լավ մտածված լինի, զգուշացնում է Կենդանիների պաշտպանության Ստորին Սաքսոնիայի ընկերակցությունը։





























