17 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Պերուի մայրաքաղաք Լիմայի ֆուտբոլային մարզադաշտերից մեկում տեղի ունեցած փլուզման արդյունքում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակեչոլվ տեղական լրատվամիջոցները, զոհեր չկան:
Կառույցի փլուզման ժամանակ մարզադաշտում մոտ 500 մարդ է եղել, ովքեր սպասում էին երիտասարդական առաջնության խաղի մեկնարկին: 100-ից ավել մարդ մնացել են տրիբունայի տակ:





























