Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել ԱՄՆ դեսպանին Կանադայում չինական Huawei Technologies Co Ltd կորպորացիայի ֆինանսական տնօրենի ձերբակալման առնչությամբ։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հետ կանչի կալանավորման օրդերը։
ԱՄՆ դեսպանին հասկացրել են, որ Պեկինի հետագա քայլերը կախված կլինեն Վաշինգթոնի քայլերից։
Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն ԱՄՆ-ի պահանջով Կանադայում դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրում են ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ Իրանին սարքավորումներ վաճառելու մեջ։





























