Չինաստանի հասարակագիտության ակադեմիայի հնագետները մոտավոր 2,5 հազար տարվա հնության սայլ են գտել, հայտնում է «Սինհուան»։
Նշվում է, որ բացառիկ գտածոն Հեբեյ նահանգի հյուսիս-արեւելքում հնագույն գերեզմանատան պեղումների ժամանակ է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, թվագրվում է Արեւելյան Չժոու դինաստիայի (մ․թ․ա․770-256թթ․) ժամանակներին։
Սայլը 142,5 սմ լայնություն եւ 106 սմ երկարություն ունի, տեղաշարժվել է երկու 140 սմ տրամագծով անիվների օգնությամբ։
Հնագույն սայլը նկարազարդարված է, ինչպես նաեւ զարդարված է կենդանիների պակերներով ոսկեզօծ խորհրդանիշներով։ Հնագետները ենթադրում են, որ այն շատ հարուստ եւ ազդեցիկ մարդու է պատկանել, հնարավոր է նաեւ իշխանի։





























